Ալավերդիում բնակարաններից մեկում դի են հայտնաբերել: Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հուլիսի 8-ին ժամը 21:25-ին տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Ջրավազան փողոցի թիվ 80 շենքի բնակարաններից մեկի տարեց բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրակարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռն ու խոհանոցի հատակին հայտնաբերել 1939 թվականին ծնված Ռ.Փ.-ի դին:





























