Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 9-ին, ժամը 07:21-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 46 շենքի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետեւանքով փակվել է ավտոճանապարհի երթեւեկելի հատվածը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ճգնաժամային կառավարման ազգաին կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Երեւան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 46 շենքի մոտակա սարալանջից տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետեւանքով ճանապարհի երթեւեկելի հատվածում է հայտնվել երկու կտոր (մոտ 2 խմ) քար, ավտոճանապարհը դարձնելով դժվարանցանելի։





























