Առնվազն 9 մարդ է զոհվել Պերուում զբոսաշրջային ավտոբուսի կողաշրջման հետեւանքով։ AP-ի հաղորդմամբ՝ երկհարկանի զբոսաշրջային ավտոբուսը կորցրել է վերահսկողությունն եւ կողաշրջվել նեղ ճանապարհին։  9 մարդ է զոհվել, եւս 25-ը վիրավորվել են։ 

Վթարը տեղի է ունեցել նախօրեին երեկոյան՝ Լիմայում նախագահական նստավայրից 2 կմ հեռավորությամբ։ Նշվում է, որ ավտոբուսը մեծ արագությամբ էր ընթանում։