Գայանայում խոռվարար դատապարտյալները հրկիզել են բանտը եւ փոխհրաձգություն սկսել ոստիկանության հետ։ AP-ն հաղորդում է, որ մեկ սպա է զոհվել։ Իշխանություները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է ավելանալ։

Անվտանգության ուժերը նախօրեին երեկոյան վերահսկողության տակ են վերցրել բանտը, սակայն այդ պահին հրդեհը դեռ շարունակվում էր։ Իշխանությունները փորձում են կարգավորել դատապարտյալներին տեղափոխելու հարցը։

Հետաքննություն է տարվում՝ նաեւ խռովության պատճառները պարզելու նպատակով։