Թուրքիայի իշխանությունները շարունակում են անցյալ տարվա խռովության փորձը որպես զանգվածային կալանավորումների պատրվակ օգտագործել: Hurriyet-ը հայտնում է, որ հուլիսի 10-ին ոստիկանական շուրջկալների ընթացքում 72 մարդ է կալանավորվել: Կալանավորվածների մեծ մասը Medeniyet եւ Boğaziçi համալսարաններից են: Նրանց թվում է ակադեմիկոս Քորայ Չալիշքանը:

Բոլոր կալանավորվածներին կասկածում են Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ կապերի մեջ, որին Անկարան մեղադրում է խոռովության կազմակերպման մեջ: Մասնավորապես` նրանց ներկայացվում է ByLock հավելվածի օգտագործման մեղադրանք, որը կազմակերպության անդամներն օգտագործում են հաղորդագրություններով շփվելու համար: