Շարունակվում է Երեւան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում անվտանգության ամրագոտու ստենդի փորձարկումը, որը տեղի կունենա այսօր` ժամը 20:30-ին: Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փորձարկմանը կարող է մասնակցել ցանկացած անձ եւ անձամբ զգալ անվտանգության ամրագոտու պրակտիկ նշանակությունը` ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում:
Միջոցառումը կրելու է շարունակական բնույթ, որի վերաբերյալ մանրամասները պարբերաբար կհրապարակվեն:



























