Նախօրեին երեկոյան Փարիզում մեկ ժամում տեղումների քանակը գրեթե մեկ ամսվա նորմային է հասել՝ մեկ քառակուսի մետր տարածքում շուրջ 50 լիտր ջուր։ Արդյունքում մայրաքաղաքային մետրոյի շուրջ 15 կայարաններ ողողվել են ջրով եւ փակվել ուղեւորների համար։ Երկուշաբթի առավոտյան մետրոպոլիտենի աշխատանքը վերսկսվել է, փոխանցում է RFI-ն։

Հորդառատ անձրեւների պատճառով հատկապես տուժել են Փարիզի մետրոյի հյուսիսային կայարանները։ Երեկ երեկոյան փակվել է մետրոյի երկրորդ գծի մեծ ճանապարհահատվածը՝ Barbès-Rochechouart եւ Père-Lachaise կայարանների միջեւ։ Երկուշաբթի առավոտյան այդ կայարանները կրկին սկսել են գործել։

Անձրեւի վերսկսվելու պատճառով վաղ առավոտյան քաղաքի կենտրոնում եւ արեւելքում եւս երեք կայարան է փակվել։

Երեկ բնակիչները փրկարարակական ծառայությանը դիմել են 1700 անգամ։ Դեպքի վայր փրկարարները ժամանել են մոտ 100 անգամ։ Նշվում է, որ ջրով ողողված է եղել մշակությի նախարարությանը պատկանող շինության նկուղը՝ Փարիզի կենտրոնում։