Մշակույթի նախարարության հայտարարած՝ հինգ քարանձավների վարձակալության մրցույթի համար հայտերի ներկայացման ժամկետը հուլիսի 7-ին ավատրվել է։ Այսօր մշակույթի նախարարությունը ներկայացրել է քարանձավների վարձակալությանը հավակնողների անունները։

Մրցութային հանձնաժողովը մրցույթի մասնակցի կարգավիճակ է տրամադրել բոլոր հինգ կազմակերպություններին, որոնք համապատասխանում են հայտի համար սահմանված պահանջներին։

Մագելանի քարանձավը վարձակալելու իրավունքին հավակնում է «ԻՆԿԱՐ» ՍՊԸ-ն, Արջի քարանձավը վարձակալելու իրավունքին՝ «Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ը, Մոզրով քարանձավը վարձակալելու իրավունքին երկու կազմակերպություն է հավակնում՝ «Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն» ու «Տիեզերգ» ՍՊԸ-ն, «Արենի 1» քարանձավը վարձակալելու իրավունքին՝ «ԱՐԵՆԻ-1 ՔԱՐԱՅՐ» կոնսորցիումը, «Քարե դռներ» կամ «Քարանձավային կացարաններ» համալիրը վարձակալելու իրավունքին՝ «Աղձ միջնադարյան էթնոմշակութային համալիր թանգարան» ՍՊԸ-ն եւ «Արտեմիս» ԱԿ կոնսորցիումը։

Մրցույթի արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ։