Հայաստանում կալանքի միջնորդությունների 90 տոկոսից ավելին բավարարվում է, ինչն անթույլատրելի է: Այս մասին հուլիսի 10-ին` ԱԺ-ում հայտարարեց ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանը 2016 թվականի հաշվետվությունը ներկայացնելս:

Նրա համոզմամբ` անմեղության կանխավարկածի պահանջից ելնելով` կալանքը պետք է ծայրահեղ միջոց լինի: Նա այնուհետեւ հավելեց, որ օմբուդսմենի աշխատակազմն իր իրավասությունների շրջանակում փոփոխություններ կառաջարկի ընդդեմ նման ավելորդ խստության: