Գործող ՄԻՊ ընտրություններին ես դեմ եմ քվեարկել, բայց հիմա կողմ կքվեարկեի։ Այս մասին Հայաստանի խորհդարանում հուլիսի 10-ին հայտնել է «Ելք» դաշինքից պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
Նրա խոսքով, ըստ հաշվետվության ընդդիմությունը հետեւելու է, թե որ պետական մարմիններն են ամենավատը պահպանել մարդու իրավունքները իրենց վստահված ոլորտներում։ Այդ մարմիններին պետք կլինի կառուցողական քննադատություն, հավելեց նա։
«Վստահ եղեք, որ ի դեմս մեր խմբակցության Դուք կարող եք ապավինել աջակցության ձեր նախաձեռնություններին։ Ու ես հույս ունեմ, որ կընդհատվի այն անառողջ ավանդույթը, որով Հայաստանի ՄԻՊ-երը չեն աշխատում մինչեւ սահմանված ժամկետի ավարտը ու հրաժարական են տալիս իշխանությունների ճնշման ներքո»,- հայտնել է նա։





























