Վարդենիսի քաղաքապետի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Իվան Տկաչենկոն դատապարտվեց 20-օրյա կալանքի:

NEWS.am-ին Տկաչենկոյի պաշտպան Տիգրան Աբրահամյանը հայտնեց, որ Գեղարքունիքի մարզի դատարանը որոշում է կայացրել պատիժը պայմանականորեն չկիրառել:

Նշենք, որ ամբաստանյալն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Ըստ նրա փաստաբան Տիգրան Աբրահամյանի՝ քաղաքապետարանի աշխատակիցները ծաղրել են նրան, ինչից հետո բարկացել է, մտել քաղաքապետի մոտ, սակայն որեւէ բռնություն չի գործադրել, նույնիսկ վիճաբանություն չի եղել:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Տկաչենկոն 2016թ. հոկտեմբերի 26-ին Վարդենիսի քաղաքապետի աշխատասենյակում վիճաբանության մեջ է մտել իշխանության ներկայացուցիչ Վոլոդյա Խլոյանի հետ եւ բռնություն գործադրել վերջինիս նկատմամբ: