Հետախուզությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները՝ հատուկ նշանակության ոստիկանության ջոկատի հետ համատեղ Հավայան կղզիներում ձերբակալել են զինծառայող Իքաիքա Քանգին։ Վերջինին կասկածում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապերի մեջ։ Այս մասին հաղորդում է NEWSru.com-ը՝ վկայակոչելով Associated Press գործակալությունը։

Ձերբակալված զինծառայողը ծառայություն էր անցնում Հոնոլուլուի ռազմաբազայում՝ 25-րդ հետեւակային դիվիզիայում։ Քանգն իր ծառայությունը սկսել է ամերիկյան զինված ուժերում 2001 թվականի դեկտեմբերից՝ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից մի քանի ամիս անց։

Գործակալության տվյալներով՝ 2010 թվականի մարտից մինչեւ 2011 թվականին փետրվար Քանգը ծառայություն է անցել Իրաքում եւ մի քանի տարի անց Աֆղանստան մեկնել։

34-ամյա Իքաիքա Քանգին ՀԴԲ-ի գործակալները ձերբակալել են նրա բնակարանում։ Իշխանությունների կարծիքով՝ «զինծառայողը միայնակ է գործել»։

Մեղադրող կողմը կարծում է, որ զինծառայողը ԻՊ-ին հավատարմության է երդում է տվել եւ փորձել է ահաբեկիչներին գաղտնի ռազմական փաստաթղթեր փոխանցել։