«Կասպերսկի Լաբորատորիա»-ի հայաստանյան ներկայացուցչության գրասենյակը հրապարակման համարներկայացնում է Էլեկտրակապի միջազգային միության (ITU) «Կիբեռանվտանգության գլոբալ ինդեքս 2017» վարկանիշը, որտեղ Հայաստանը 111-րդն է 193 երկրների շարքում։
Հայաստանը եւ Թուրքմենստանը զբաղեցրել են համապատասխանաբար նախավերջին եւ վերջին տեղերը։ Հարեւան Վրաստանը դուրս է եկել ընդհանուր ցանկի 8-րդ տեղը, Ռուսաստանը՝ 10-րդ։ Վրաստանի «ցավոտ կետը» կիբեռանվտանգության ճյուղային կենտրոնների (CERT) անբավարարություն է, Ռուսաստանինը՝ կազմակերպությունների համար կիբեռանվտանգության ոլորտի ստանդարտացման ցածր մակարդակը։
Հարցման արդյունքներով գնահատվում է պետությունների կիբեռանվտանգության մակարդակը հինգ հիմնական ցուցանիշներով՝ օրենսդրական բազա, տեխնիկական տվյալներ, կազմակերպչական հարցեր, որակի բարձրացում եւ կոոպերացիա։ 2017 թվականին ինդեքսը ներառել է 193 երկիր։
Եվրասիայի երկրները «Կիբեռանվտանգության գլոբալ ինդեքս» վարկանիշում 2017 թվականին
.jpg)
Հատկանշական է, որ տարածաշրջանի բոլոր երկրների թվում առաջատարը Վրաստանն է, որը նաեւ հայտնվել է գլոբալ վարկանիշի լավագույն տասնյակում։ Վերջին տեղում Թուրքմենստանն է (132-րդ տեղ)։ Ինդեքսի 0,2-ից փոքր նշանակություն ունեցող պետություններին պայմանականորեն կարելի է դասել այն երկրների խմբին, որտեղ նոր-նոր առաջանում են կիբեռանվտանգության ապահովման պայմաններ։
.jpg)
Հաշվետվությունում ասվում է, որ Վրաստանի կառավարությունը երկրի համացանցային տիրույթի վրա 2008 թվականի լայնածավալ կիբեռգրոհներից հետո վճռականորեն աջակցել է պետական ՏՏ-համակարգերի պաշտպանության գծով աշխատանքին։ Տեղեկատվական անվտանգության մասին օրենքի համաձայն հիմնվել է Կիբեռանվտանգության բյուրո, որի հիմնական խնդիրն է Վրաստանի պաշտպանության նախարարության կարեւորագույն ՏՀՏ-համակարգերի պաշտպանությունը։
ITU-ի փորձագետների կարծիքով՝ Ռուսաստանը ցույց է տվել լավագույն արդյունքը կիբեռանվտանգության ներուժի հզորացման առումով։ Այդ ուղղությունը ներառում է կիբեռանվտանգության ստանդարտների մշակումը, հանրության իրազեկումը, տեղեկատվական անվտանգության տեղական ինդուստրիայի խրախուսումը։
Բելառուսի բնորոշ գիծը. երեխաների պաշտպանության նախաձեռնությունները ներառում են պետություն-մասնավոր հատված համագործակցությունը։ Կրթության նախարարությունը МТС բջջային օպերատորի հետ համատեղ իրականացրել է երեխաներին համացանցի անվտանգություն ուսուցանելու ծրագիր։ Ուսուցումն անցել է մոտ 6 հազար երեխա։
Ստորեւ ներկայացված աղյուսակում ITU-ի փորձագետները ցույց են տվել այս կամ այն հայտանիշների առկայությունը/բացակայությունը, որոնք ձեւավորում են երկրի կիբեռանվտանգության ընդհանուր պատկերը։ Ցուցանիշները գնահատվել են «լուսաֆորի» սկզբունքով։

Արժե նշել, որ կիբեռանվտանգության մասին վրացական օրենսդրությունը համապատասխանում է Բուդապեշտի կոնվենցիայի սկզբունքներին եւ կանոններին, այդ թվում՝ ընթացակարգերի տեսանկյունից։ ՏՀՏ-համակարգերին անօրինական հասանելիությունը, դրանց աշխատանքին միջամտությունը, տեխնոլոգիական սարքերի չարամիտ օգտագործումը քրեականացվում է երկրի Քրեական օրենսգրքով։ Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը, որը երկրի խորհրդարանն ընդունել է 2011 թվականին, կոչված է ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը, այդ թվում՝ մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքն անհատական տվյալների մշակման գործընթացում։
Ակտիվորեն է կատարելագործում օրենսդրությունը Ռուսաստանը։ 2000 թվականին երկրում պաշտոնապես հաստատվել է Ազգային անվտանգության ռազմավարությունը։ 2013 թվականին ընդունվել են Ազգային անվտանգության հայեցակարգը եւ Արտաքին քաղաքականության հայեցակարգը, որոնք հաշվի են առնում կիբեռանվտանգության հարցերը։ 2000 թվականին նախագահն ստորագրել է առաջին՝ Ռուսաստանի Դաշնության տեղեկատվական անվտանգության դոկտրինը։ Յուրաքանչյուր պետական հաստատություն ամեն տարի ցանցերն ու ՏՏ-համակարգերն ստուգում է կարգավորող պահանջներին համապատասխան։





























