Արցախի նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ հուլիսի 11-ին, ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Հակոբ Ղահրամանյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ` մինչեւ 2022 թվականի հուլիսի 12-ը պաշտոնավարման ժամկետով:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի նախգահի մամուլի գրասենյակից:





























