Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ հուլիսի 11-ին կայացած իր արտահերթ նիստում որոշել է 2018 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր սահմանել 2018 թվականի մարտի 11-ը, 2018 թվականի հունիսի 10-ը եւ 2018 թվականի հոկտեմբերի 21-ը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԿԸՀ մամուլի ծառայությունից:

Նշենք, որ ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն` համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի հերթական ընտրություններ կարող են անցկացվել տարին մինչեւ չորս անգամ: Համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի հերթական ընտրությունների քվեարկության օրերը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: