Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեղեկատվական պատերազմն այնքան անընդունելի է, որքան իրադրությունը շփման գծում։ Այս մասին հուլիսի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային ժողովի նախին պատգամավոր, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ի ղեկավար Թեւան Պողոսյանը։ 

Փորձագետի խոսքով՝ տեղեկատվական դաշտում հայկական կողմը պետք է պատրաստ լինի դիմակայել Ադրբեջանին՝ ինչպես շփման գծում։

«Մենք պետք է ոչ միայն պատասխանողի կարգավիճակում լինենք, այլեւ տարբեր ոլորտներում պետք է առաջինը հարված հասցնենք՝ Ադրբեջանի կողմից սադրանքները կանխելու համար՝ իմանալով ու գիտակցելով, թե ինչպիսի նոր մոտեցումներ նրանք կարող են կիրառել ապագայում»,- հստակեցրեց Թեւան Պողոսյանը։