Աբխազիայի Գուդաուտայի շրջանում կողոպտիչների հարձակման հետեւանքով Ռուսաստանից զբոսաշրջիկ է զոհվել: Այս մասին գրում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով Աբխազիայի ՆԳՆ-ի աղբյուրին:

«Հանգստացողների ընտանիքի վրա հարձակումը տեղի է ունեցել Գուդաուտայի շրջանի Աչանդարա գյուղի վրանային ճամբարի մոտ: Դիմակավորված եւ զինված հարձակվողները սպառնացել են զբոսաշրջիկներին եւ գումար ու թանկարժեք իրեր պահանջել»,- նշել է աղբյուրը:

Տղամարդը դիմադրել է, հանցագործներից մեկը վնասվածք է հասցրել նրան: Ավելի ուշ տուժածը հիվանդանոցում մահացել է: Հանցագործներին որոնում են: