ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսն ու Բահրեյնը անբավարար են համարում ԱՄՆ-ի ու Կատարի միջեւ հուշագրի ստորագրումը՝ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին։ Այս մասին ասվում է չորս երկրների համատեղ հայտարարության մեջ։

Նշում են, որ պետությունները գնահատում են ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ի ջանքերը։ Ընդ որում նշվում է, որ ԱՄԷ-ն Սաուդյան Արաբիան, Եգիպտոսն ու Բահրեյնը համարում են, որ ԱՄՆ-ի ու Կատարի միջեւ փոխըմբռնման մասին հուշագրի ստորագրումը ահաբեկչությանն աջակցելը դադարեցնելու մասին Դոհայի հանդեպ մշտապան ճնշումների ու պահանջների արդյունքն է։ «Այդ քայլը անբավարար է ու երկրները ուշադիր հետեւելու են, որպեսզի Կատարը պայքարի ահաբեկչության ֆինանսավորման, աջակցության ու խրախուսման բոլոր ձեւերի դեմ»։ «Կատարը պետք է ամբողջովին դադարեցնի այդ գործողությունները ու իրականացնի 13 արդարացի ու օրինական պահանջները՝ ի լրումն ցանկացած պահանջների, որոնք չորս երկրները կարող են ներկայացնել այն բանից հետո, երբ աշխարհը կիմանա կատարական իշխանությունների կեղծավորության մասին։ Չորս երկրները նաեւ հավաստիացնում են, որ նշված միջոցառումները կմնան ուժի մեջ քանի դեռ Կատարի իշխանությունները չեն պարտավորվել ամբողջովին կատարել դրանք»։