Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը գործնականում բացառում է Արցախում լայնածավալ պատերազմը։ Հուլիսի 12-ին կայացած մամուլի ասուլիսում փոխխոսնակը հիշեցրեց, որ միջազգային օրակարգում թիվ մեկ խնդիրը Սիրիան է։
«Ոչ ոք Ադրբեջանին թույլ չի տա սիրիական ճգնաժամի կողքին նոր թեժ կետ բորբոքել։ Դա լուրջ հետեւանքներով է հղի»,- նշեց Շարմազանովը։
Նա նաեւ կոչ արեց չմոռանալ ահաբեկչական ուժերի հետ Ադրբեջանի ավանդական կապերի մասին։ «Դա (լայնածավալ հակամարտություն) գերտերությունները թույլ չեն տա։ Դա նրանց ձեռնտու չէ։ Սակայն բախումներ հնարավոր են։ Քանի դեռ Ադրբեջանը կառուցողական հուն չի վերադարձել, այդ երկրի ղեկավարությունից տրամաբանական գործողություններ չի կարելի սպասել»։
Դրա հետ մեկտեղ փոխխոսնակը հիշեցրեց, որ Ադրբեջանի ցանկացած սողոսկում նրա համար մեծ կորուստներով կավարտվեն։ «Եվ նրանք իրենց նպատակին չեն հասնի՝ ինչպես դա եղավ անցյալ տարվա ապրիլին։ Նրանք պարտություն կրեցին. ոչ մի բնակավայր նրանց չհաձողվեց զավթել, բայց դիվերսիաներ հնարավոր են, եւ լարվածությունը պահպանելու փորձերը շարունակվում են»,-նշեց Շարմազանովը՝ հավելելով, որ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները Բաքվի ձախողված քաղաքականությունն են արտացոլում։
Փոխխոսնակը խոսեց նաեւ երիտասարդ սերնդին զոմբիացնելու եւ երիտասարդ արդբեջանցիների շրջանում տարվող հակահայկական քարոզի մասին։ Ընդհանուր առմամբ, փոխխոսնակը կարծիք հայտնեց, որ նույնիսկ լուծելով ղարաբաղյան հարցը՝ մենք ապահովագրված չեն Ադրբեջան-Թուրքիա տանդեմից։
«Մենք շրջապատված ենք երկու ոչ բարեկամ պետություններով, որոնք իրենց պոտենցիալը օգտագործում են Հայաստանի դեմ»,-նկատեց Շարմազանովը՝ հավելելով, որ Թուրքիան չի հրաժարվում իր կայսերական ծրագրերից եւ տարածաշրջանում Ռուսաստանի առաջին մրցակիցն է։
Պատասխանելով հարցին՝ որքանո՞վ են միջնորդները տեղեկացված, թե ո՞վ է սադրում միջադեպերը, Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ համանախագահ երկրները շատ լավ իրազեկված են, թե ով է կրակում։ Պարզապես ելնելով դիվանագիտական կոռեկտությունից՝ այդ մասին ուղղակիորեն չեն ասում։





























