Ղարաբաղյան հակամարտության կարգավորված չլինելը չպետք է սահմանին բախումների եւ նոր զոհերի պատճառ դառնա։ Այս մասին հուլիսի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊՀ Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը։
Նրա կարծիքով՝ այլ տարածաշրջանների փորձը հայկական ու ադրբեջանական կողմերը պետք է օգտագործեն շփման գծում լարվածության թուլացման նպատակով։
«Օրինակ՝ եկեք հիշենք Կիպրոսի հակամարտությունը։ Արդեն 50-60 տարի է՝ այդ հակամարտությունը գոյություն ունի, բայց արդյո՞ք մենք տվյալներ ունենք, որ Կիպրոսում մարդիկ են զոհվում»,- հստակեցրեց փորձագետը։





























