Ջորջիայի Տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները պարզել են, որ մրջյունները կարող են իրենց մարմիններից կառույցներ պատրաստել` Էյֆելյան աշտարակի նմանությամբ, միմյնաց հետ չհամակարգելով:
Հետազոտողների եզրակացությամբ` յուրաքանչյուր միջատ հետեւում է բազային կանոնների ոչ մեծ հավաքածուի եւ ենթագիտակցորեն մասնակցում է շինարարությանը: Կենսաբանների փորձերից մեկի տեսանյութը հրապարակվել է Phys.org-ի կայքում:
Մրջյունները կարող են ստեղծել կամուրջներ եւ ուղղաձիգ կառույցներ` կպչելով միմյանց:
Հետազոտողները նաեւ հայտնաբերել են, որ աշտարակը մշտապես թարմանում է: Ամենաներքեւում գտնվող մրջյունները լքում են կառույցը, բարձրանում են նրա գագաթին, որտեղ դարձյալ դառնում են կառույցի մի մասը, իսկ հետո աստիճանաբար շարժվում են հիմքի ուղղությամբ:





























