Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վալաամ է ժամանել անհայտ ուղեկցորդի կամ ուղեկցորդուհու ընկերակցությամբ։ Դա երեւում է նախօրեին «Զվեզդա» հեռուստաալիքի կայքում հրապարակված տեսագրությունում։

Դրանում երեւում է, թե ինչպես է Պուտինը բացում ավտոմեքենայի դուռն ու ձեռքը մեկնելով՝ ցանկացում ուղեկցորդին կամ ուղեկցորդուհուն օգնել՝ դուրս գալ մեքենայից։ Նրա դեմքը չի երեւում, սակայն երեւում է, որ կարմիր հագուստով է։ Ենթադրաբար՝ նա կին է։

Ուղեւորը հրաժարվում է ավտոմեքենայից դուրս գալ եւ ինչ-որ բան է մատով ցույց տալիս նախահգաին։ Դրանից հետո Պոտինը փակում է դուռն ու տաճար մտնում, որտեղ նրան սպասում էր պատրիարքը։