«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի

կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 13-ին ժամը 09.00-12.00 կդադարեցվի Գյումրի քաղաքի` Ռուսթավելի փողոցի եւ 1, 2, 3, 4 նրբանցքների, Աբովյան փող. 1, 2 նրբանցքների, 1 փակուղու եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: