Եմենի հարավում կին ոստիկանները ծեծել են ցուցարար կանանց եւ ցրել ոչ մեծ բողոքի ակցիան, որին կանայք են մասնակցել, հայտնում է AP-ն: Ակցիայի մասնակիցները` տասնյակ ձերբակալվածների մայրեր եւ քույրեր են, որոնց ազատազրկել են առանց մեղադրանք ներկայացնելու:

Ակտիվիստների խոսքով`Ադենում հանրահավաքի ժամանակ ոստիկանները պատռել են մասնակիցներից մեկի նիկաբը եւ հարվածել նրա դեմքին: Երկու մասնակցի ձերբակալել եւ հարցաքննել են:

Հանրահավաքը տեղի է ունեցել ԱՄԷ-ի զորքերի կենտրոնակայանի մոտ, որոնք մտնում են Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի մեջ, որը սատարում է Եմենի կառավարությանը հյուսիսային շիա ապստամբերի դեմ պատերազմում: