Ամերիկացի դեմոկրատ կոնգրեսականներ Բրեդ Շերմանն ու Էլ Գրինը նախաձեռնել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթը։ Պատճառը վերջինի կողմից նախընտրական քարոզարշավի ընթացքում Ռուսաստանի միջամտության վերաբերյալ հետաքննությանը խոչընդոտելն է։ Համապատասխան հայտարարությունը տարածել է Շերմանը։

«Վերջերս տարածված տեղեկության համաձայն՝ Թրամփը նախընտրական քարոզարշավի ընթացքում ձգտել է ստանալ Ռուսաստանի աջակցությունը։ Այժմ այն տպավորությունն է, թե նախագահը թաքցնելու բան ունի, եթե հաշվի առնենք, որ նա փորձում էր հետաքննությունն «ուղղել» Մայքլ Ֆլինի կողմ եւ ՌԴ-ի նկատմամբ ավելի լայն հետաքննություն սկսել։ Վստահ եմ, որ նրա զրույցները ՀԴԲ-ի նախկինն տնօրեն Ջեյմս Քոմիի հետ եւ նրան աշխատանքից հեռացնելը արդարադատությանը խոչընդոտելու նպատակ են ունեցել»,- պնդում է կոնգրեսականը։

Սպիտակ տանը ժպիտով են արձագանքում դեմոկրատների փորձերին։ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սարա Սանդերսն ասել է, որ դեմոկրատների նախաձեռնությունը ծիծաղելի է եւ քաղաքական խաղ է՝ իր ամենավատ դրսեւորումներով։