Դրմբոն-Ստեփանակերտ ճանապարհի բավականին վատ վիճակում գտնվող Դրմբոն-Չլդրան հատվածի ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են: Այս մասին Facebook-ի իր էջում գրել ու լուսանկարներ է հրապարակել Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
«Ներկայումս վատ վիճակում է հատկապես վերոնշյալ մայրուղու Չլդրան-Կաշենի խաչմերուկ հատվածը, որը առաջիկա ժամանակներս եւս կհիմնանորոգվի:
Ճանապարհի այս հատվածը կարեւոր է հատկապես այն առումով, որ կապում է Երեւան-Վարդենիս-Քարվաճառ-Դրմբոն հատվածը Ստեփանակերտին, այսինքն՝ այս ուղղությամբ Ստեփանակերտ այցելողները հենց այս ճանապարհով են անցնում (Մարտակերտով 25-30 կմ-ով երկար է)»,-գրել է նա:





























