Թուրքիայի կառավարությունը «Թուրքիան ընդդեմ ԻՊ-ի» խորագրով զեկույց է ներկայացրել, որտեղ Ադրբեջանին մեղադրել է «Իսլամական պետության»-ն օժանդակելու մեջ։

haqqin.az-ը, վկայակոչելով Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից հրապարակված փաստաթուղթը, նշում է, որ մարտական գործողություններին մասնակցելու կասկածանքով երկրից Ադրբեջանի 252 քաղաքացի է արտաքսվել։ Եվս 1677 ադրբեջանցիների, որոնց կասկածում են ահաբեկչական գործունեության մեջ, արգելված է Թուրքիա մուտքը։

Արտաքսված քաղաքացիների շարքում առաջին տեղում Ռուսաստանի քաղաքացիներն են. 804 ՌԴ քաղաքացի է արտաքսվել Թուրքիայից։ Երկրորդ տեղում Ինդոնեզիան է (435), երրորդում՝ Տաջիկստանը (308)։ Ադրբեջանը զբաղեցնում է վեցերորդ հորիզոնականը։

Ինչ վերաբերում է Թուրքիա մուտքի արգելքին, ապա այս առումով Ադրբեջանը 9-րդ տեղում է (1677)։ Առաջին տեղում Սաուդյան Արաբիան է (7523 քաղաքացի), երկրորդում՝ Թունիսը (4605), երրորդում՝ ՌԴ-ն (4128)։