Հայկական կողմին հաջողվեց ապահովել Ադրբեջանի հետ ռազմական հավասարակշռությունը, որը խախտվել էր Բաքվի կողմից նոր սպառազինության ձեռքբերման արդյունքում: Հուլիսի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց Հայաստանում ԼՂՀ ներկայացուցչության մշտական խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:
Նրա խոսքով՝ հայկական կողմն արդեն անցնում է հավասարազոր պատասխան գործողությունների՝ ճնշելով Ադրբեջանի ագրեսիան:
«Հայտարարություններ կային, որ հայկական կողմը կարող է նաեւ անցնել կանխարգելիչ հարվածներ հասցնելուն: Դա շատ կարեւոր է, քանի որ այդպիսով մենք Ադրբեջանին կհասկացնենք, որ մեր զինվորների եւ մարտական դիրքերի գլխին կախված ցանկացած սպառնալիք նախապես կոչնչացվի»,- հավելեց Իսագուլյանը:




























