Դպրոցների տնօրենների ազգականները չեն կարողանա աշխատել կրթօջախի վարչական պաշտոններում: Հուլիսի 13-ի կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:
Տնօրենների երեխաները կկարողանան մանկավարժ աշխատել, իսկ ահա ուսումնական կամ տնտեսական գծով փոխտնօրեն, հաշվապահ եւ այլն՝ ոչ: «Որպես մանկավարժ՝ խնդրեմ: Դրանում ոչ մի վատ բան չկա: Հակառակը, Հայաստանում մանկավարժների բազմաթիվ ընտանիքներ կան»,- նշեց Մկրտչյանը:




























