Թուրքիան Կիպրոսի ափ է ուղարկել երկրի ՌԾՈՒ-ի Gokceada հածանավը՝ կիպրական իշխանությունների խնդրանքով մեկնարկած կղզու երկրաբանական հետազոտությանը հետեւելու համար: Այս մասին հաղորդել է թուրքական գլխավոր շտաբը:

Ավելի վաղ կիպրական լրատվամիջոցները հաղորդել էին, որ ֆրանսիական Total ընկերությունը «Աֆրոդիտա» գազային հանքավայրում հետազոտական հորատման աշխատանքներ է սկսում Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում:

Աշխատանքները կտեւեն մինչեւ սեպտեմբերի, իսկ հետո Total-ը կհայտարարի դրանց արդյունքների մասին: