Երեւանի 14-ամյա բնակչուհին հայտնել է, որ իր նկատմամբ 32-ամյա տղամարդը սեռական ոտնձգություններ է իրականացրել:
Shamshyan.com-ի փոխանցմամաբ, 9-րդ դասարանի աշակերտուհին հաղորդում է ներկայացրել եւ հայտնել, որ 2016 թ-ի հունիս-հոկտեմբեր ամիսներին Ծովակալ Իսակովի պողոտայի շենքերից մեկում 32-ամյա Կ. Ա.-ն իր բնակարանի լոգասենյակում մի քանի անգամ անառակաբարո գործողություններ է կատարել իր նկատմամբ:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորաձքննություն, իսկ ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ Կ. Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ:




























