Կոտայքի մարզում հունիսի 12-ին 20-ամյա երիտասարդը ինքնասպանության փորձ է կատարել: Ա.Ա.-ն իրենց այգում ծառից կախվելու միջոցով փորձել է վերջ տալ կայնքին, սակայն, նրա եղբայրը ժամանակին տեսել է նրան եւ կարողացել փրկել նրան:

shamshyan.com-ի փոխանցմամբ, Նոր Հաճն քաղաքի պոլիկլինիկայից Աբովյանի բժշկական կենտրոն ժամը 01:30-ի սահմանում ահազանգ է ստացվել, որ անգիտակից վիճակում մի երիտասարդ է տղա տեղափոխվել իրենց մոտ:

Աղբյուրի տեղեկություններով՝ ինքնասպանության փորձ կատարածի գործը դատարանում էր՝ բնակարանային գողության փաստով։