2017թ. հուլիսի 13-ին` ժամը 19:30-ին, Արարատի մարզի Արեւշատ գյուղի դաշտերում` Արտաշատյան ջրատարից մոտ, 500 մետր հեռավորության վրա, հայտնաբերվել է գոտկատեղից ներքեւ, ստորին վերջույթներով, ինքնությունը չպարզված, արական սեռի օրգաններով դիակի մաս: 

ՀՀ Քննչական կոմիցեից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունոմ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել վկաներ: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ տղամարդու ինքնությունը, սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արարատի Արեւշատ գյուղի հողամասում հայտնաբերվել է ինքնությունը չպարզված տղամարդու դի: Արեւշատի գյուղապետ Գոգոլ Նիկոլյանի խոսքով, տղամարդու մասնատված դին եղել է գյուղի միջով անցնող ջրանցքի խողովակների մեւ, երբ խողովակները պայթել են՝ ջրի հոսքի հետ դին հայտնվել է հողատարածքում եւ հենց այնտեղ էլ հայտնաբերել են այն:

«Թե ում դին է, դեռ պարզ չէ, շատ հին է, մասնատված: Փաստորեն եղել է խողովակների մեջ, երբ դրանք տրաքել են, ջրի հոսքը բերել է հողամաս»,-ասել էր գյուղապետը: