Սյունիքի մարզի Ագարակում քաղաքում հուլիսի 13-ին սպայական բնակարանում հայտնաբերվել է 27-ամյա երիտասարդի դի: NEWS.am-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ նախնական տվյալներով, երիտասարդը մահացել է կաթվածից:

Նշենք, որ մահացած երիտասարդը ՌԴ սահմանապահ զորքերի «Կարճեւան» սահմանապահ ուղեկալի պետ է: