Հուլիսի 14-ին, ժամը 22:36-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 14-րդ կմ-ին «ԿԱՄԱԶ» մակնիշի 339 UU 22 պետհամարանիշով ավտոբաքը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել դաշտամիջյան հատված, ինչի հետեւանքով վարորդը տեղում մահացել է:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Ստեփանակերտ քաղաքում գործող «Ֆլեշ պլյուս» ՍՊԸ-ի հաշվեկշռում:



























