Թուրքիայում ՌԴ նոր դեսպան Ալեքսեյ Երխովը Անկարա է ժամանել։ Շաբաթ նա կմասնակցի խորհդրարանի նիստին՝ հեղաշրջման փորձի տարելիցի կապակցությամբ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտարարել է Թուրքիայում ՌԴ դեսպանատան մամուլի կցորդ Ալեքսանդր Լեշուկովը։
Հունիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երխովին Թուրքիայում Ռուսաստանի դեսպան է նշանակել։ Նախկինում նա աշխատել է Եգիպտոսւոմ, զբաղեցրել Ստամբուլում ՌԴ գլխավոր հյուպատոսի պաշտոնը։
«Ռուսաստանի նոր դեսպան Ալեքսեյ Երխովն այսօր Անկարա է ժամանել։ Օդանավակայանում նրան դիմավորել է Թուրքիայի ԱԳՆ-ի արձանագրությունների վարչության տնօրեն Շեւքի Մյութեւելիօղլուն», -ասել է գործակալության զրուցակիցը։




























