Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն զանգվածային հուզումների ֆոնին 80 տոկոսով բարձրացրել է Բոլիվարական ազգային ոստիկանության աշխատակիցների աշխատավարձը, հայտնում է El Nacional-ը:

Այս նպատակով երկրի բյուջեից 178 մլրդ բոլիվար կհատկացվի: Եվս 4,4 մլրդ բոլիվար կօգտագործվի Անսոատեգի, Տաչիրա եւ Լարա նահանգներում ոստիկանական վարչությունների շենքերի կառուցման համար:

Դրանից զատ, կբարձրանա նաեւ համայնքների եւ նահանգների շարքային ոստիկանների աշխատավարձը: