Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախկին աշխատակից Նարեկ Մանթաշյանի եւ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին աշխատակից Գեորգի Ավետիսյանի կողմից Ծառայության վերաբերյալ ԶԼՄ-ների միջոցով տարածած զրպարտությունների եւ ապատեղեկատվության կապակցությամբ՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից նախապատրաստվում է հայցադիմում ներկայացնել դատարան՝ պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի պաշտպանության վերաբերյալ:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՍԱՊԾ տեղեկատվության  եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հիշեցնենք, որ Ն.Մանթաշյանը ՍԱՊԾ ղեկավարությանը մեղադրում է իրեն աշխատանքից ապօրինի հեռացնելու համար: Նա տեղի ունեցածը բաց նամակով ներկայացրել է վարչապետին, հայտարարել է, որ խախտված իրավունքների վերականգնման համար պատրաստ է պայքարելել նաեւ դատական ճանապարհով:

Իսկ Գեորգի Ավետիսյանը արդեն դիմել է դատարան եւ դատարանը բավարարել է աշխատանքի վերականգնելու վերաբերյալ նրա հայցը: