Ֆիլիպինների հարավային Կոտաբատո նահանգում նախագահի թիկնազորի վրա գրոհայինների հարձակման հետեւանքով 7 մարդ է տուժել, հայտնում է Gazeta-ն:

Ֆիլիպինցի գեներալ Գիլբերտ Գապայի խոսքով՝ զոհվածների մասին տեղեկություններ չկան:

Տեղի ոստիկանությունից հայտնել են, որ միջադեպի ժամանակ նախագահի թիկնազորի աշխատակիցները եղել են Արականոմ եւ Դավաո քաղաքների միջեւ ընկած տարածքում: Նշվում է, որ գրոհայինները նրանց «ծուղակն» են գցել:

Նրանք մեկնում էին Կագայան դե Օրո երկրի նախագահ Ռոդրիգո Դուտերտեի նախատեսվող այցից առաջ անվտանգության ստուգում կատարելու համար: