Գերմանիան ԵՄ-ի կողմից 3 մլրդ եվրոյի օգնության փաթեթի շրջանակում Թուրքիային վճարումները դադարեցելու հարց է բարձրացրել, փոխանցում է Reuters-ը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆան Զայբերը՝ Ստամբուլում իրավապաշտպաններին կալանավորվելու հետ կապված Թուրքիայի դեսպանին երկրի ԱԳՆ կանչելուց հետո:

«Ցավոք՝ մենք մշտապես պատճառ ունենք քաղաքացիական ազատությունների եւ մամուլի ազատության մասին Թուրքիայի հետ խոսելու համար: Մենք կարեւոր են համարում վերջին իրադարձությունների ֆոնին քննարկել օգնության փաթեթը»,- հայտարարել է Զայբերը մամուլի ասուլիսի ժամանակ: