«Զվարթնոց» օդանավակայանից երեկ՝ հուլիսի 21-ին բերման է ենթարկվել երեք հոգու դանակահարության մեջ կասկածվող անձը: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ 24-ամյա երիտասարդը նախօրեին Երեւանի Աճառյան փողոցում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցներից է:

 Ծեծկռտուքի ժամանակ երեք տղամարդ դանակի հարվածներ են ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: Նախնական տեղեկությունների համաձայն՝  բոլորին դանակահարել է 24-ամյա տղամարդը, ով դեպքից հետո փորձել է հեռանալ  երկրից: 

Ոստիկանության լրատվականից տեղեկացանք, որ նա ձերբակալվել է, կատարվում է քննություն: