Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, այս մասին են վկայում սակարկությունների տվյալները, փոխանցում է Gazeta-ն: 

WTI տեսակի թեթեւ նավթի օգոստոսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) բարձրացել են 0,15 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 45,84 դոլար:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի ֆյուչերսները սեպտեմբերի մատակարարումներով աճել են 0,54 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 48,08 դոլար: