ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի զինվորականները քննարկել են Փհենյանի կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակման կապակցությամբ ռազմական արձագանքի տարբերակները, հայտնում է Reuters-ը։

Քննարկումներին մասնակցել են Շտաբների ղեկավարների միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը, ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան հրամանատարության հրամանտար, ծովակալ Հարի Հարիսը, ու Հարավկորեական բանակի միացյալ շտաբի ղեկավար, գեներալ Լի Սուն Ջինը։

«Զրույցի ընթացքում Դանֆորդն ու Հարիսը արտահայտել են իրենց հանձնառությունը ԱՄՆ-ի ու Կորեայի Հանրապետության դաշինքին։ Նրանք նաեւ քննարկել են ռազմական արձագանքման տարբերակները»,- հայտնել է Դանֆորդի ներկայացուցիչ, կապիտան Գրեգ Հիքսը։