26-ամյա տղամարդը, որը Համբուրգում դանակով հարձակվել էր սուպերմարկետի այցելուների վրա, ծնունդով ԱՄԷ-ից է։ Հարձակման հետեւանքով սպանվել է 50-ամյա տղամարդ, վիրավորում է ստացել եւս վեց մարդ։

Reuters-ի փոխանցմամբ, հարձակվողին կանգնեցրել են անցորդները ու նրան հանձնել ոստիկանությանը։ Ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ չի կարող հաստատել ականատեսների այն պնդումները, որ տղամարդը բղավում էր «Ալլահ ակբար», երբ վազելով դուրս էր գալիս սուպերմարկետից։ Ոստիկանությունը փորձում է պարզել հարձակվողի քաղաքացիությունը, նրա դրդապատճառների մասին նույնպես ոչինչ հայտնի չէ։

Ոստիկանության տվյալներով, 50-ամյա կինն ու 19-64 տարեկան չորս տղամարդիկ վիրավորում են ստացել հարձակման հետեւանքով։ Նրանցից մեկը, 35-ամյա տղամարդը, վիրավորվել էր, երբ փորձում էր կանգնեցնել հարձակվողին։ Ոստիկանությունում հակվում են այն տեսակետին, որ հարձակվողը մենակ է գործել։ Հնարավոր կողոպուտի մասին սկզբնական հաղորդագրությունները չեն հաստատվել։