ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում, այսօր՝ հուլիսի 29-ին, կայացել է խորհրդակցություն, որը վարել է ՀՀ զինված ուժերի գխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը։
Հայաստանի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկված հարցերի թվում առավել ուշադրություն է դարձվել շահագործվող տեխնիկայի արդյունավետ սպասարկման խնդիրներին:
Գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը զորամիավորումների եւ զորամասերի հրամանատարների սպառազինության գծով տեղակալներին տվել է համապատասխան հանձնարարականներ։




























