Պեկինը պետք է ստեղծի հզոր զինված ուժեր՝ երկրի ինքնիշխանությունն ու շահերը պաշտպանելու համար։ Այս մասին հայտնել է ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը հուլիսի 30-ին՝ Չինաստանի Ժողովրդական- ազատագրական բանակի ստեղծման 90-ամյակի պատվին շքերթի եզրափակիչ մասում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով զինվորները ու սպաները պետք է անշեղորեն հետեւեն բանակի հանդեպ կուսակցության բացարձակ ղեկավարության սկզբունքներին ու համակարգին, միշտ լսեն ու կատարեն կուսակցության հրամանները ու հետեւեն ցանկացած նպատակի, որը կուսակցությունը կնշի։

Շքերթին մասնակցել է 12 000 զինծառայողներ ու 600 միավոր տեխնիկա, այդ թվում ավելի քան 100 օդանավ։ Վերջին ռազմական շքերթը անցել է Չինաստանում 2015-ի սեպտեմբերի 3-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ։