Բրիտանիայում քաղաքացիությունից զրկել են ավելի քան 150 ենթադրյալ ծայրահեղականների, որոնք մեկնել էին երկրից, ու արգելել են նրանց վերադարձը Միացյալ Թագավորության տարածք։ Այս մասին հայտնում է Sunday Times-ը։

Հիմնականում բրիտանական հպատակությունից զրկում են նրանց, ովքեր մեկնել են մարտնչելու ԻՊ կողմից, նաեւ այն աղջիկներին, ովքեր Սիրիա են մեկնել՝ զինյալների հետ ամուսնանալու։

Տարեսկզբից մինչեւ հիմա ավելի քան 40 անձնագիր է չեղարկվել ։Այդ բոլոր անձիք պահպանել են մեկ այլ երկրի քաղաքացիություն։

Հետախուզական ծառայություններում հայտնել են, որ Լոնդոնը կարող է քաղաքացիությունից զրկել Մանչեսթերի մարզադաշտում ահաբեկչություն իրականացնող Սալման Աբեդիի հորն ու եղբորը, բայց առավել նախընտրելի տարբերակը կլիներ նրանց արտահանձնումը Մեծ Բրիտանիային։ Հիմա նրանք կալանավորված են Լիբիայում։