Արարատի մարզի Այգեզարդ գյուղի «Կարմիր սար» կոչվող տարածքում այսօր՝ հուլիսի 30-ին, մահացած հայտնաբերված 16-ամյա Գեղամ Հովհաննիսյանը սպորտսմեն էր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շահումյանի գյուղապետ Սերժիկ Բաբայանը։

Նա նշեց, որ մահացած երիտասարդն ամեն առավոտ գնում է վազելու այդ տարածքում, թե ինչ հանգամանքներում է մահացել, դեռ հայտնի չէ։ Նախնական տեղեկություններով, նա հոսանքահարվել է քանի որ այդ տարածքում բարձրավոլտ հոսանքի մալուխներ կան։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Այգեզարդում հայտնաբերվել է 16-ամյա տղայի դի։