Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին Facebook սոցցանցում հրապարակել է լուսանկար, որի վրա պատկերված է նրա ստորագրությամբ փաստաթուղթ, գրում է «Գազետա․ ռուն»։

«Ահա այսպիսի տեսք ունի իմ ստորագրությունը՝ փաստաթուղթը Թբիլիսիում Սահակաշվիլու նախագահական գրադարանի պաշտոնական արխիվից է։ Գրադարանը միակ շենքն է, որը ես թողել եմ ինձնից հետո, ու ֆորմալ կապակցված է իմ անվան հետ, ոչ թե խանութներ, ոչ թե առանձնատներ, այլ անվճար գրադարան»,- գրել է նա ֆեյսբուքում։

Սահակաշվիլին շեշտել է, որ Ուկրաինայում գտնվելու պահից սկսած ինքը սովորաբար ստորագրում էր կիրիլյան տառերով։

Մինչ այդ Սահակաշվիլին հայտնել է, որ Ուկրաինայի քաղաքացիություն ստանալու հարցաթերթիկում իր ստորագրությունը չէ ։