Սպիտակ տան մամուլի ծառայության ղեկավար Էնթոնի Սկարամուչիի կինը դիմել է ապահարզանի,  երբ հղիության 9-րդ ամսում էր։ Այս մասին հայտնում է americaru.com պորտալը։

Պարզաբանում են, որ 38-ամյա Դեյդրի Բոլր Սկարամուչին այս ամսվա սկզբին դիմել է ապահարզանի, իսկ դրանից հետո լույս աշխարհ է բերել Ջեյմս անունով տղայի։ Նրա փաստաբան Ջիլ Սթոունը հաստատել է այդ նորությունը ու շեշտել, որ ապահարզանի բոլոր փաստաթղթերը արդեն ստորագրված են։

Շատերը կարծում են, որ ամուսնությունը խզվել է «նրա ամուսնու քաղաքական նկրտումների ու Թրամփով նրա հրապուրվածության պատճառով», սակայն Դեյդրի Սկարամուչիի ներկայացուցիչն այդ պահը չի մեկնաբանում։

Զույգն ունի նաեւ 3 տարեկան որդի, ու Սկարամուչին եւս երեք երեխա ունի առաջին ամուսնությունից։